ԱՄՀ-ն 15 մլրդ դոլար է փնտրում Ուկրաինայում դեֆոլտը կանխելու համար. ԶԼՄ-ներ
Ֆինանսական կոլապսը կանխելու համար Ուկրաինային առաջիկա շաբաթների ընթացքում անհրաժեշտ է ստանալ 15 միլիարդ դոլար: Նման եզրակացության են եկել Արժույթի միջազգային հիմնադրամում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Financial Times-ին:
Այդ միջոցները հարկավոր են Ուկրաինային՝ ի հավելումն մինչև 2016 թվականը նախատեսված 17 միլիարդ դոլարի չափով ԱՄՀ-ի վարկային գծի:
Թերթի աղբյուրները նշում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հաստատած ծրագրում դեֆիցիտն առաջացել է Ուկրաինայի ՀՆԱ-ի նախատեսվածից ավելի մեծ անկման, ինչպես նաև Ռուսաստան արտահանումների կրճատման պատճառով, ինչը հանգեցրել է կապիտալի արտահոսքերի և Կենտրոնական բանկի արտարժութային պահուստների կրճատման:










