Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն այդքան էլ լավ չէ. Մացակ Փոլադյան

21:12 • 10.12.14

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն այդքան էլ լավ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մոսկվաբնակ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ընկեր Մացակ Փոլադյանը:

 

«Շաբաթական մի քանի անգամ Հայրապետյանը գնում է հիվանդանոց՝ ստուգումների: Դեռևս նույն վիճակն է նրա մոտ, բժշկական հետազոտումներ են իրականացվում, վերջնական բուժում չի ստացել»,-հաղորդեց Մացակ Փոլադյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանի դատարան, իր՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նիստին մասնակցելու, քանի որ ինչպես իր փաստաբանն է նշել, Հայրապետյանը հոսպիտալացվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ:


 

Նշենք նաև, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչ 2015թ. ապրիլի 19-ը: