Հիտլերի Սուրբծննդյան խնջույքը. չհրապարակված բացառիկ լուսանկարներ՝ Life-ի արխիվից
Life-ը հրապարակել է բացառիկ գունավոր լուսանկարներ՝ նացիստների Սբ Ծննդի խնջույքից, որին մասնակցել է նաև նրանց առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: Լուսանկարներն այն ժամանակի համար բացառիկ են նաև իրենց գունավոր լինելով:
Լուսանկարներն արվել են 1937-ին՝ նացիստների լուսանկարիչ Ֆրիդրիխ Ռեմի կողմից:
Աղբյուրը նկատում է, որ այս խնջույքը բացառիկ է նաև նրանով, որ նացիստները նշում են իրենց ատելի հրեաների ցեղից հրեա Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը: Ի դեպ, խնջույքն անմահացրած լուսանակարիչը ևս կարծիք է հայտնել, որ գերմանացիները պետք է իրենց տոնացույցից հանեն արևելյան ազդեցությունները:
Հայտնի է, սակայն, որ մյուս կողմից՝ Հիտլերը գոնե հրապարակավ ընդունել է քրիստոնեությունը:
















