Մոսկվայի կենտրոնում տարօրինակ տոնածառ է տեղադրվել՝ շրջված պաղպաղակի կոնի տեսքով. լուսանկար
Մոսկվայում՝ Գորկու անվան զբոսայգում, արտասովոր տոնածառ է հայտնվել՝ շրջված պաղպաղակի կոնի տեսքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իրականում քանդակ հանդիսացող կոմպոզիցիան ունի 15 մ բարձրություն: Այն այսպես կոչված՝ public art-ի՝ քաղաքային միջավայրում արվեստի դրսևորման օրինակ է համարվում:
Գաղափարի հեղինակը հենց Գորկու զբոսայգու տնօրինությունն է, որ անգամ երկար ժամանակ գաղտնի է պահել այս հղացումը: Ինստալյացիայի ճարտարապետ Սերգեյ Նաբաթովն ասում է, որ սա բավականին բարդ ինժեներական կոնստրուկցիա է:
Կոմպոզիցիան Մոսկվայի կենտրոնում կմնա մինչև ձմեռվա վերջ, ապա «կուղևորվի» Ռուսաստանի տարբեր քաղաքներ:











