Միջերկրական ծովում մեկ տարվա ընթացքում մոտ 3.500 ներգաղթյալ է մահացել
2014 թվականի հունվարից Հյուսիսային Աֆրիկայի երկրներից առնվազն 3.419 մարդ է մահացել Միջերկրական ծովով ապօրինի ճանապարհով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ: Այդ մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, հաղորդում է ria.ru-ն:
Ընթացիկ տարում 207 հազարից ավելի ներգաղթյալ է փորձել հատել Միջերկրական ծովը, ինչը երեք անգամ ավելի է 2011 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշից, երբ մոտ 70 հազար մարդ ստիպված էր լքել իր տունն «արաբական գարնան» պատճառով: Ինչպես հայտնում են ՄԱԿ-ից, փախստականների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին Սիրիայի քաղաքացիներ են:










