Հնդկաստանում կալանավորները բանտից փախել են չիլի պղպեղի օգնությամբ
Հնդկաստանում բանտից փախուստի ժամանակ երկու բանտարկյալ է սպանվել, ևս 13-ին հաջողվել է թաքնվել չիլի պղպեղի փոշու շնորհիվ, որը նրանք նետում էին պահակների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային ամենաղքատ Ջարկհանդ նահանգի բանտերից մեկում:
Մի քանի տասնյակ կալանավորներ սկսել են պղպեղ լցնել ոստիկանների աչքերի մեջ, երբ նրանց դատարանից բանտ էին տեղափոխում: Ոստիկանները երկու մարդու են սպանել, 13-ին հջողվել է փախչել:
Փախուստի դիմած կալանավորներից մեկը տեղի արմատական քաղաքական գործիչ, մաոիստական շարժման առաջնորդն է եղել: Նահանգի ողջ տարածքում հատուկ գործողություններ են իրականացվում փախստականներին գտնելու համար:










