Իրանի նախագահը նավթի գների անկումը դավադրություն է անվանել

17:33 • 10.12.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նավթի գների կտրուկ անկումը քաղաքական դավադրություն է համարում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ նավթի շուկայում գրանցված պատկերն ուղղված է Մերձավոր Արևելքի և ողջ իսլամական աշխարհի դեմ:

 

Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Իրանի տնտեսությունը, որը կախված է նավթի արտահանումից, տուժել է համաշխարհային շուկաներում գների անկման հետևանքով:

 

Թեհրանի ներկայացուցիչները պահանջում են ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրներից կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի դրա գինը կրկին սկսի աճել: