«Իսլամական պետության» հետ մարտերում 700-ից ավելի իրաքցի քուրդ է սպանվել
Իրաքում քրդական համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 727 քուրդ, ևս 3,5 հազարը վիրավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեքշաբթի Իրաքի Քուրդիստանի կառավարությունը դիմել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային՝ խնդրելով մեծացնել ջիհադիստների դեմ պայքարի համար անհրաժեշտ զենքի մատակարարման ծավալը:
BBC-ին տված հարցազրույցում քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նիչերվան Բարզանին ասել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան չի կարողանա հաղթել «Իսլամական պետությանը» միայն օդային հարվածներ հասցնելով:










