Ադրբեջանում Քուվեյթի դեսպանից 22.500 դոլար են գողացել

17:10 • 10.12.14

Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ Աբդելազիզ ալ-Ռումիի բանկային քարտից 22.500 դոլար է անհետացել, տեղեկացնում է ադրբեջանական Report.az կայքը:

 

Քուվեյթի դեսպանատունն արդեն մեկնաբանել է կատարվածը՝ հաստատելով այն:

 

Դեսպանատնից, սակայն, տեղեկացրել են, որ իրենք ոստիկանություն չեն դիմել:

 

Դիվանագիտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ այդ հարցով երկրի ներքին գործերի նախարարությունը զբաղվում է Ադրբեջանի միջազգային բանկի դիմումի հիման վրա: Նաև նշվել է, որ բանկին դիմելուց հետո յուրացված գումարը վերադարձվել է դեսպանի հաշվեհամարին: