Մարադոնայի «աչքը կպել» է Վենեսուելայի նախագահի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան բավական տհաճ իրադրության մեջ է հայտնվել Վենեսուելայում կայացած պաշտոնական արարողության ժամանակ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հարգարժան հյուրերի օթյակում նստած ֆուտբոլիստը քնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթի ժամանակ:
Իր ելույթում նախագահն ասել է, որ «54-ամյա մարզիկն ըմբոստ ու հեղափոխական անձ է, ով իսկական ֆենոմեն է»: Սակայն քնած Մարադոնան գովեստի այս խոսքերը չի լսել:
Իրավիճակը փրկել է նրա հետևում նստած մարդը, ով հրել է Մարադոնային ու արթնացրել: Դրանից հետո մարզիկը սթափվել է ու ողջունել հավաքվածներին:










