Շվեյցարիայում արագ սննդի կետը ներողություն է խնդրել պատահաբար պոռնո ցուցադրելու համար

12:13 • 10.12.14

Շվեյցարական Ցուխվիլ քաղաքում McDonalds արագ սննդի կետում հեռուստացույցի ալիքները փոխելիս աշխատողները պատահաբար պոռնոալիք են միացրել, իսկ սրահում նստած հաճախորդներն անակնկալի են եկել, գրում է lifenews.ru-ն։

 

Սովորական մարզական հեռուստահաղորդումների փոխարեն հեռուստացույցը ցուցադրել է Sexy Sports Clips հաղորդաշարը։

 

Անձնակազմը մեկնաբանել է, որ այդ ամենը պատահական է տեղի ունեցել, քանի որ աշխատակիցներից մեկը, տեսնելով սպորտ բառը, միացրել է ալիքը՝ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ է հեռարձակվում այդ ալիքով։

 

24-ամյա Շտեֆեն Ռեյնինգերն ասել է, որ ընկերների հետ եկել էին McDonalds սնվելու և պատահաբար տեսել են, որ էկրաններին պոռնոֆիլմ է ցուցադրվում։

 

McDonalds ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել հաճախորդներից։