ԵՏՄ-ն և Ուզբեկստանը խորհրդակցություններ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ. Պուտին

17:00 • 10.12.14

Եվրասիական տնտեսական միությունը և Ուզբեկստանը խորհրդակցություններ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ria.ru-ն:

 

«Մենք պայմանավորվել ենք, որ խորհրդակցություններ կսկսենք Ուզբեկստանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին հնարավոր պայմանագիր ստորագրելու վերաբերյալ»,- ասել է Պուտինը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ուզբեկստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ռուստամ Ազիմովը երկու երկրների միջև պարտավորություններն ու ֆինանսական պահանջները կարգավորող համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է, որ Ռուսաստանը չեղյալ կհամարի Ուզբեկստանի 890 մլն դոլար պետական պարտքից 865 մլն դոլարը։