Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Էբոլա վիրուսի դեմ պայքարող բժշկի կերպարը
Առողջապահության աշխատակցի հավաքական կերպարը, որը պայքարում է Էբոլա վիրուսի տարածման դեմ, «Տարվա մարդ» է ճանաչվել՝ ըստ ամերիկյան Time ամսագրի։
Թեկնածուների թվում են եղել Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, Aplle ընկերության ղեկավար Թիմ Կուկը, ամերիկյան դերասանուհի և երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
Առաջադրվել էին երկու խմբակային թեկնածուներ՝ Էբոլայի դեմ պայքարողներն ու Ֆերգյուսոնի ցուցարարները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ամսագրի ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» է դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
2013 թվականին «Տարվա մարդ» է ճանաչվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ 2012 թվականին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:










