Վենեսուելայի երկնքում երկու անհայտ ինքնաթիռ է խփվել

09:24 • 10.12.14

Վենեսուելայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի օդային տարածքում երկու թեթև շարժիչով ինքնաթիռ են խոցել, տեղեկացրել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրիո Լոպեսը:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, պաշտպանության նախարարն ասել է, թե ինքնաթիռներն ապօրինի հատել են երկրի պետական սահմանը: Դրանք կործանվել են Էլորս քաղաքի շրջանում:

 

Նախարարի խոսքով՝ դրանցից մեկը կապ է ունեցել միջազգային թմրաշրջանառության հետ: Երկրորդի վերաբերյալ տեղեկություն չկա:

 

Ինքնաթիռների անձնակազմերի ճակատագիրը հայտնի չէ: