Գլուխները պատին են տալիս. ոստիկանապետը՝ Նախախորհրդարանի անդամների հայտարարության մասին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների ավտոմեքենաների այրման դեպքին՝ ասաց, թե քննություն է գնում, քննությունը գնահատականը կտա:
Լրագրողի դիտարկմանը, թե Նախախորհրդարանի ներկայացուցիչներն ասում են, թե մեքենաների հրկիզումը ոստիկանության գործն է, քանի որ չի բացահայտվում, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, որովհետև քննություն է գնում, որը կտա իր գնահատականը, ուղղակի շատ տարօրինակ է, որ մեքենաները վառվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, իսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ լիներ, սակայն չգիտես ինչու՝ այդտեղ էր: Տեսախցիկ կա մի տեղ, որը ոչինչ չի ֆիքսել, շատ տարօրինակ գործ է, մենք քննում ենք այն, և հաստատ կբացահայտվի»:










