Ադրբեջանում դատարանը 3 ակտիվիստի ճաղերի ետևում է թողել
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարություն ուսուցման կենտրոնի տնօրեն Անար Մամեդլիի և մի քանի այլ ակտիվիստների բողոքարկումը՝ նրանց բոլորին թողնելով ճաղերի ետևում, գրում է contact.az-ը։
Անար Մամեդլիի հետ բանտարկված են շարունակում մնալ ակտիվիստներ Բաշիր Սուլեյմանլին և Էլնուրա Մամեդովան։
Վերաքննիչ բողոքի քննմանը ներկա են եղել ԵՄ-ի առաքելության, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանատների ներկայացուցիչներ։
Փաստաբան Ալիբաբա Ռզաևը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքի հինգ հոդվածներով ամբաստանյալներից ոչ մեկի մեղքը չի ապացուցվել:
Փաստաբանը նշել է, որ շատ փաստեր վկայում են, որ այս դատական գործընթացը կրում է քաղաքական բնույթ։
Վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակիացել են լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։










