Այս գիշեր հակառակորդի արձակած կրակոցների թիվը 30-40-ից հասել է մոտ 200-ի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի են եղել:
«Կրակոցների թիվը սովորական օրերին արձակած 30-40-ից հասել է մոտ 200-ի»,- ասաց մամուլի քարտուղարը:
Արծրուն Հովհաննիսյանը նաև հաղորդեց, որ հայկական կողմը կրակոցներին պատասխանել է ըստ անհրաժեշտության:










