Բաքվում սկեսուրը սպանել է հարսին ու 6-ամսական թոռնիկին

09:59 • 11.12.14

Բաքվում սկեսուրն առանձնակի դաժանությամբ սպանել է հարսին ու 6- ամսական թոռնիկին:

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Սուրախանի շրջանում՝  տան բակում, որտեղ Շարգիա Հուսեյնովան բնակվել է հարսի՝ 20-ամյա Էլնարա Նաջաֆովայի հետ:

 

Վիճաբանության ընթացքում Հուսեյնովան մի քանի անգամ հարվածել է հարսի գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է՝ ստանալով գանգուղեղային վնասվածքներ: Հետո Հուսեյնովան մտել է տուն ու խեղդել 6-ամսական թոռնուհուն՝ Էմիլիային:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննել են տեղանքն ու տեղափոխել են սպանվածների դիերը դատաբժշկական փորձաքննության: Հարուցվել է քրեական գործ: