Մեծ Բրիտանիայում ավտովթարի հետևանքով հազարավոր մեքենաներ արգելափակվել են ճանապարհին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում` M25 մայրուղում, սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. հսկայական բեռնատարը բախվել է կենտրոնական արգելապատնեշին, ինչի պատճառով ճանապարհը փակվել է 12 ժամով:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, միջադեպի հետևանքով հազարավոր մեքենաներ արգելափակված են մնացել ճանապարհին, որը համարվում է երկրում ամենածանրաբեռնվածներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածքներ են ստացել 3-ը: Հայտնի է, որ դեպքի առնչությամբ իրավապահները բերման են ենթարկել 2 մարդու:













