«Շոկոլադի բանկ». ակցիա սահմանամերձ գյուղերի երեխաների համար

14:11 • 11.12.14

«Շոկոլադի բանկ» սահմանամերձ գյուղերի երեխաների համար. նման խորագրով նախաձեռնություն է իրականացվում սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար՝ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ասվում է. «Մոտենում է Ամանորը, սակայն կան երեխաներ, ում համար նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Նրանց թվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները: 

Ուզում ենք այս երեխաներին մի փոքր տոն պարգևել և նրանց համար ամանորյա «Շոկոլադի բանկ» բացել:

Մինչև դեկտեմբերի 23-ը կարող եք բերել ցանկացած տեսակի քաղցրավենիք, դրա հետ նաև «նամակ Ձմեռ պապիկից» և թողնել մեր «բանկում», որը մենք ամսվա վերջում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ կբաժանենք Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին»: