Իրանում Ղուրանի թարգմանության հարցով միջազգային համաժողով կանցկացվի

14:37 • 11.12.14

Իրանի Ալամմե Թաբաթաբայիի անվան համալսարանը դեկտեմբերի 16-ին և 17-ին կհյուրընկալի Ղուրանի թարգմանության հարցով միջազգային համաժողովը, գրում է tehrantimes.com-ը։

 

Դրան կմասնակցեն Չինաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Պակիստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Իսպանիայից թարգմանիչներ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

 

Համաժողովը կազմակերպել են Ալամմե Թաբաթաբայիի անվան համալսարանն ու Իրանի իսլամական մշակույթի և կապերի կազմակերպությունը։

 

Քննարկվելու է Ղուրանի հետ կապված շուրջ 70 հարց՝ Ղուրանի թարգմանության անհրաժեշտության, թարգմանությունների ժամանակ կորսված կամ խեղված տեղեկությունների և թույլատրված կամ չթույլատրված թարգմանությունների վերաբերյալ։

 

Համաժողովի երկու օրերին էլ համալսարանի ցուցասրահներում ներկայացվելու է Ղուրանի տարբեր լեզուներով թարգմանված ավելի քան 150 տարբերակ։