ԻՊ ահաբեկիչները կտուրից ցած են գցել մի մարդու՝ միասեռական լինելու համար (լուսանկարներ)
Վերջին ամիսների ընթացքում աշխարհի ամենադաժան ու մահաբեր ահաբեկչական խմբավորումը հռչակված «Իսլամական պետության» (ԻՊ) անդամները մի տեսանյութ են տարածել, որը հերթական անգամ ապացուցում է ահաբեկիչների դաժան լինելը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ԻՊ գրոհայինները շենքի կտուրից ցած գցում մի տղամարդու: Պարզվում է, որ այդպես ահաբեկիչները պատժել են նրան` միասեռական լինելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսային հատվածում: Իսկ ցած նետված մադու առողջական վիճակիմասին ոչինչ հայտնի չէ:

Սակայն բացի այդ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնք բացահայտում են, թե ինչպես են վերնշված խմբավորման անդամերը պատժում կանանց բռնաբարողներին` նրանց արնաշաղախ վիճակում փողոցների ձողերին կապկպելով:













