Ֆրանսիայում կործանիչն ընկել է հաշմանդամների տուն-ինտերնատի վրա. կա 1 զոհ

10:22 • 11.12.14

Ֆրանսիայի օդուժի կործանիչներից մեկն ընկել է Վուվրե քաղաքի հաշմանդամների տուն-ինտերնատի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ:

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ  տուժածների թիվը հասել է 6-ի:

 

Նշվում է, որ կործանման պահին Alpha Jet-ն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք` Ֆրանսիայի կենտրոնական հատվածում:

 

Կործանիչի անձնակազմի 2 անդամին հաջողվել է կատապուլտով փրկվել: