Սանկտ Պետերբուրգում Ջոբսին նվիրված հուշարձանը վաճառվել է 10 մլն ռուբլիով (տեսանյութ)
IPhone հեռախոսի տեսքով հուշարձանը, որը տեղադրվել էր Սանկտ Պետերբուրգում, այնուհետ հոկտեմբերի վերջին ապամոնտաժվել, վաճառվել է 10 մլն ռուբլիով, գրում է Lifenews-ը։
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձանը Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի հարակից տարածքից հեռացվել էր և առցանց վաճառքի հանվել, որի համար անհայտ գնորդը վճարել է 10 մլն ռուբլի։
Աճուրդը կայացել է դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ «Զեֆս» ընկերությունը հուշարձանն ապամոնտաժել էր այն բանից հետո, երբ Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը հայտարարել էր նույնասեռական լինելու մասին։
Հուշարձանի վաճառքից ստացված գումարն ընկերությունը պատրաստվում է դրամաշնորհների տեսքով տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ռուս երիտասարդ մասնագետներին։










