Սթիվ Ջոբսը մահվանից առաջ ցուցմունք է տեսագրել. Time-ը բացահայտել է տեսագրության բովանդակությունը
Apple տեխնոլոգիական հսկայի համահիմնադիր Սթիվ Ջոբսը մահվանից կես տարի առաջ ցուցմունք է տեսագրել: Այս մասին տեղեկացնում է Time հանդեսը:
Այժմ Apple-ի իրավաբաններն ու առաջատար լրատվամիջոցները պայքարում են տեսագրության հրապարակման համար:
Տեսագրությունը նախատեսված է է եղել Apple-ի հետ կապված դատական գործերից մեկի հետ: Այդ գործով Apple-ը մեղադրվում էր մրցակից ծառայություններում երաժշտական կատարումներ ջնջելու համար: Տեսացուցմունքում Ջոբսը պաշտպանում է իր ընկերությունը:
Դա տեսել են գործին առնչվող իրավապահները: Այժմ Associated Press-ը, CNN-ը և Bloomberg-ը պայքարում են դրա ցուցադրման իրավունքի համար, սակայն ընկերության իրավաբաններն ասում են, որ մամուլը ցանկանում է պարզապես իր հետաքրքրասիրությունը բավարարել և տեսնել «մահացած մարդու»:










