Լոնդոնում ձերբակալվել են բողոքի ակցիայի մասնակիցներ
Ոստիկանները ձերբակալել են Լոնդոնի արևմուտքում գտնվող Westfield առևտրային կենտրոնն արգելափակած 76 ցուցարարի, ովքեր այդտեղ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ-ում իրավապահների կողմից սևամորթների սպանելու դեմ, գրում է Газета-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարյուրավոր ցուցարարներ եկել են առևտրային կենտրոն՝ ԱՄՆ-ում անցկացվող բողոքի ակցիաներին աջակցելու համար։ Ակցիան ստացել է «Die-in» անվանումը։
Ակցիայի շրջանակում ցուցարաները պառկել են առևտրային կենտրոնի հատակին՝ մահացած ձևանալով։










