Անհայտ անձն ընդհատել է Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը (տեսանյութ)
Երիտասարդը, ում անունը չի նշվում, ընդհատել է Օսլոյի ֆիլհարմոնիայի սրահում նախօրեին կայացած Խաղաղության նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը. նա Մեքսիկայի դրոշը ձեռքին վազել է բեմ անմիջապես այն բանից հետո, երբ մրցանակակիրներին հանձնել են դիպլոմներն ու մեդալները, հայտնում է ДНИ-ru-ն։
Անվտանգության աշխատակիցներն արագ դուրս են բերել երիտասարդին սրահից, որտեղ ընթացել է հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը, այունամենայնիվ, շարունակվել է՝ «մոլորված» երիտասարդին դուրս բերելուց հետո։ Թե ինչ նպատակով է երիտասարդը բեմ բարձրացել, անհայտ է։ Շնորհիվ օպերատորների, նրա հայտնվելը բեմում հաջողվել է քողարկել, սակայն որոշ կադրերում երևում է մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի շփոթմունքը։
Հիշեցնենք, որ երեկ Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի մրցանակակիր է դարձել 2 ակտիվիստ՝ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին և պակիստանցի Մալալա Յուսուֆզայը։










