Լոնդոնում ինքնասպանություն է գործել մոսկովյան անշարժ գույքի գնման գործում սնանկացած միլիոնատերը (լուսանկարներ, տեսանյութ)

13:55 • 11.12.14

Լոնդոնի կենտրոնում իր բնակարանի պատուհանից նետվելով ինքնասպանություն է գործել 52-ամյա միլիոնատեր Սքոթ Յանգը, ով գումար է կորցրել մոսկովյան անշարժ գույքի շուկայում խոշոր գործարքի հետևանքով։ Ընկերների խոսքով՝ բրիտանացին ծանր ֆինանսական դրության մեջ է եղել և մեծ պարտքեր է ունեցել, գրում է Обозреватель-ը՝ հղում անելով The Daily Mail-ին։

 

Պարբերականը նշում է, որ հանգուցյալը մտերիմ է եղել մեկ տարի առաջ մահացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ։

 

Սքոթ Յանգը սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր ամուսնալուծության գործընթացի պատճառով։ Միլիոնատիրոջ ընկերները կարծում են, որ նա չէր կարող ինքնասպանություն գործել, և պահանջում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Դատական նիստերից մեկի ժամանակ Յանգը հայտարարել էր, որ փող չունի և իր պարտքը կազմում է 28 մլն ֆունտ ստեռլինգ։

 

Յանգի ընկերներից մեկը հայտնել է, որ գործարարը միլիոններ է կորցրել Մոսկվայում ինչ-որ խորհրդավոր գործարքի պատճառով։ Տվյալ նախագծի ներդրողներից մեկն էլ եղել է Բերեզովսկին։

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 1

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 2

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 3

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 4

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 5

В Лондоне из окна выбросился миллионер, разорившийся на скупке недвижимости в Москве - фото 6