Կենսաթոշակները կփոխանցվեն հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում

15:13 • 11.12.14

Կենսաթոշակառուները տոնական օրերին ստիպված չեն լինի սպասել մինչև հունվարի 12-ը` իրենց կենսաթոշակը ստանալու համար: Այն կփոխանցվի 2015թ. հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Չնայած նրան, որ հունվարի առաջին տասնօրյակը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը: Մենք կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպենք հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, որպեսզի մեր թոշակառուներին անհարմարություն չպատճառենք»,- ասել է նախարարը: