Ավստրալիան Ուկրաինայի բանակին ավելի քան 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի

08:42 • 11.12.14

Ավստրալիան Ուկրաինայի զինված ուժերին 2 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրելու. հաղորդվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում:


Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը՝ ուկրաինացի առաջնորդի հետ հանդիպման ընթացքում:


«Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ավստրալիային՝ 100 մլն դոլարի օգնության համար, որն Ուկրաինային տրամադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի շրջանակներում, ինչպես նաև ուկրաինական բանակին տրամադրվող օգնության համար: Թոնի Էբոտը հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերին ավելի քան 2 մլն դոլարի աջակցություն ցուցաբերելու որոշման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Հանդիպման ընթացքում Թոնի Էբոտը նաև հայտարարել է, որ 2015թ.-ի փետրվարին Ավստրալիան Ուկրաինայում դեսպանատուն կբացի: