Ադրբեջանը հրադադարի աննախադեպ խախտում է կատարել և տվել է մի քանի զոհ

09:57 • 12.12.14

Tert.am-ի տեղեկություններով՝ ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն այսօր գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել։


Արցախից ստացված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետեր։


Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Պատասխան կրակից ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ, որոնց մասին լուրերը ադրբեջանական կողմը թաքցնում է։