Forbes-ը Ջենիֆեր Լոուրենսին Հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող աստղն է ճանաչել

00:18 • 27.12.14

Ամերիկյան Forbes ամսագիրը ուրբաթ հրապարակել է հոլիվուդյան կինոարտադրության մեջ ամենաբարձր եկամուտն ունեցող աստղերի ցուցակը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 24-ամյա Ջենիֆեր Լոուրենսը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային վարձույթում անցյալ տարի 1.4 մլրդ դոլար եկամուտ են բերել:

Այս տարի Լոուրենսը նկարահանվել է հնչեղություն ստացած երկու` The Hunger Games և X-Men բլոկբաստերներում: Հաջորդ տարի կցուցադրվի նաև  The Hunger Games-ի վերջին մասը, որը, անկասկած, իրարանցում կստեղծի վարձույթի կետերում:

Forbes-ը Ջենիֆեր Լոուրենսին Հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող աստղն է ճանաչել