CES 2015 ցուցահանդեսում ներկայացվել են E Ink Prism էլեկտրական «պաստառները» (լուսանկարներ, տեսանյութ)

15:14 • 08.01.15

E Ink ընկերությունը ներկայացրել է Prism կոչվող նորույթը, որն իրենից ներկայացնում է էլեկտրական պաստառ, որով կարելի է ձևավորել շինության ներքին հարդարանքը։ Բացի այդ դրանք կարող են փոփոխվել ըստ տրամադրության, գրում է 3dnews.ru-ն։

Նորույթը ցուցադրվել է CES 2015 կոչվող ամենամյա ցուցահանդեսին՝ Լաս Վեգասում։

Prism պաստառներով կարելի է իրականացնել ներքին ձևավորումը, տաղավարների և ճարտարապետական կառույցների ներքին հարդարանքը։ Նշվում է, որ հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է փոփոխել պատի գույնը և նախշը, որը կհամապատասխանի կահույքին և այլն։

Սարքերը հոսանքատար չեն, իսկ գնի մասին դեռ ոչինչ չի նշվում։ 

CES 2015 ցուցահանդեսում ներկայացվել են E Ink Prism էլեկտրական «պաստառները» (լուսանկարներ, տեսանյութ)