Երկիրը` տիեզերքից. լուսանկարիչը ֆիքսել է մոլորակը U-2 լրտես օդանավից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև «սառը պատերազմի» տարիներին մշտապես օգտագործվող U-2 լրտես ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել ու լուսանկարներ արել գերգաղտնի պայմաններում: Սակայն այժմ ժամանակները փոխվել են, պետությունների միջև լարվածությունը թուլացել է, ուստի` ամերիկացի զինվորականները որոշել են շարքային քաղաքացիների համար գաղտնազերծել U-2-ն ու դրա ֆիքսած կադրերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերջերս լուսանկարիչ Քրիստոֆեր Միթչելը հրավեր է ստացել վարելու լրտես ինքնաթիռներից մեկը ու 20 կմ բարձրությունից լուսանկարել մոլորակը:
Միթչելը պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ է սկսել նախապատրաստվել 2 ժամանոց թռիչքին, որը սպասվածից լավ է անցել:
Ստորև առաջարկում ենք դիտել լուսանկարչի ֆիքսած կադրերը.
















