Ռոբոտ-կրիան Disney-ի անիմացիան «տեղափոխել» է ավազի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Disney ընկերությունը հայտնի է իր անիմացիոն ֆիլմերով, սակայն այժմ Disney-ը որոշել է անիմացիան տեղափոխել ավազի վրա:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հատուկ ընկերության համար ստեղծվել է ուշագրավ ռոբոտ-կրիա, որը հմուտ կերպով պատկերներ է նկարում ավազի վրա:
Նարնջագույն նորույթը կոչվում է BeachBot. այն ստեղծվել է Ցյուրիխի համալսարանի գիտական թիմի կողմից: BeachBot-ն ունի 60 սմ երկարություն, 40 սմ լայնություն ու բարձրություն:
Պարբերականը մանրամասնում է, որ ռոբոտ-կրիան կարող է ավազի վրա վերարտադրել ցանկացած պատկեր, որն օգտատերը կնկարի:













