Նոր Chevrolet Bolt էլեկտրամեքենան կարժենա 30.000 դոլար

09:05 • 13.01.15

General Motors ավտոկոնցեռնն արդեն պատրաստվում է ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենայի արտադրությանը, գրում է 3dnews.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Նշվում է, որ 2017-ին General Motors-ը կթողարկի Chevrolet Bolt կոչվող նոր էլեկտրական մեքենան, որը կկարողանա առանց վերալիցքավորման անցնել 322 կմ տարածք։

 

Մեքենան համալրված է լինելու LG Chem-ի արտադրության մարտկոցներով։

 

Նորույթն իրենից ներկայացնելու է քրոսովեր և արժենալու է մոտ 30.000 դոլար։ Նշվում է, որ մինչ զանգվածային արտադրությունը նոր մեքենայի կոնցեպտն աշխարհին ներկայացվելու է Դետրոյթի ավտոսրահում։

wot.motortrend.com

Նոր Chevrolet Bolt էլեկտրամեքենան կարժենա 30.000 դոլար