Zolt-ը ներկայացրել է ամենակոմպակտ և ունիվերսալ լիցքավորման սարքը պլանշետների համար (լուսանկարներ, տեսանյութ)

09:22 • 13.01.15

Zolt ընկերությունը Լաս Վեգասում անցկացված նորագույն տեխնոլոգիաների CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է իր նորույթը՝ Zolt Laptop Charger Plus լիցքավորման սարքը պլանշետների և համակարգիչների համար, գրում է ferra.ru-ն։

 

Նշվում է, որ այն ունիվերսալ սարք է, քանի որ կարող է միաժամանակ լիցքավորել մի քանի տեսակի սարքեր՝ սմարթֆոններ, պլանշետներ, նվագարկիչներ և համակարգիչներ։

 

Այն 3 անգամ ավելի փոքր է և ավելի թեթև, քան շուկայում հայտնի այլ տարատեսակները։

 

Սարքի երկարությունը 7.6 սմ է, իսկ կշիռը՝ 0.08 կգ։ Սարքը լիցքավորումն իրականացնում է Efficient Resonant Control և ERCTM տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս նրան բաժանել տրված հոսանքը սարքերի միջև՝ նախապես որոշելով ամենաառաջնայինը։

 

Սարքին միաժամանակ կարող է միանալ երեք համակարգիչ։ Zolt Laptop Charger Plus-ն արժե 80 դոլար։

Zolt-ը ներկայացրել է ամենակոմպակտ և ունիվերսալ լիցքավորման սարքը պլանշետների համար (լուսանկարներ, տեսանյութ)