Airbus-ը որոշել է օդանավերը համալրել ինքնանետվող «սև արկղերով»
Եվրոպական Airbus Group օդանավաշինարարական ընկերությունը մտադիր է ուղևորափոխադրող Airbus A350 և A380 ինքնաթիռները համալրել ինքնանետվող «սև արկղերով», գրում է Interfax-ը՝ The Financial Times-ին հղումով։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք արդեն դիմել են Օդային տրանսպորտի անվտանգության եվրոպական գործակալությանը՝ այդ տեխնոլոգիան օգտագործելու թույլտվություն ստանալու համար։
Այդպիսով՝ Airbus-ն ապագայում կարող է դառնալ առաջին առևտրային ավիափոխադրողը, որը կօգտագործի ինքնանետվող «սև արկղեր» քաղաքացիական ավիացիայում։
Նշվում է, որ նոր տեսակի «սև արկղերը» կարող են ջրի վրա լողալ և չսուզվել ինքնաթիռի՝ ջուրն ընկնելու դեպքում։
Նման արկղերն արդեն օգտագործվում են ռազմական օդանավերում, սակայն ոչ ուղևորափոխադրող ինքնաթիռներում։










