Դետրոյթում անցկացվող ավտոսրահի հեղափոխական նորույթները՝ РИА Новости-ի ֆոտոշարքում
ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում ընթացող միջազգային ավտոսրահում սպասվում է ավելի քան 40 համաշխարհային և հյուսիսամերիկյան պրեմիերա, հայտնում է РИА Новости-ն։
Երեկ բացված ավտոսրահը մինչ հունվարի 17-ը հասանելի կլինի միայն լրագրողների և ոլորտի մասնագետների համար։ Դրանից հետո 8 օրվա ընթացքում ավտոմոբիլային աշխարհի նորույթներին կկարողանան ծանոթանալ բոլոր ցանկացողները։






















