CNN-ն այսուհետ լրատվական նյութերի պատրաստման համար անօդաչուներ է օգտագործելու

15:23 • 13.01.15

Ամերիկյան CNN հեռուստաալիքը պայմանագիր է կնքել Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հետ` լրատվական նյութեր պատրաստելու համար անօդաչուներ օգտագործելու վերաբերյալ, հայտնել են կառավարությունից, գրում է Interfax-ը։

 

Այդ փաստաթուղթը թույլ կտա հեռուստաընկերությանը նորությունների հավաքագրման և ռեպորտաժների պատրաստման գործում բավական առաջ գնալ՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործելով, նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի կիրառման մտահղացումը ծագել էր դեռ 2014-ին։ Ինչպես նշում են այլ ամերիկյան ԶԼՄ-ներ, նման քայլը մեծ առաջընթաց է լրատվության ոլորտում։

CNN-ն այսուհետ լրատվական նյութերի պատրաստման համար անօդաչուներ է օգտագործելու