Սեփական սաունայով և լողավազանով էկոլոգիական առանձնատունը անհրաժեշտից 3 անգամ ավելի շատ էներգիա է արտադրում (լուսանկարներ)

19:33 • 13.01.15

Business Insider-ը ներկայացրել է մոլորակի ամենաարդյունավետ տներից մեկը, որը նախագծվել է այնպես, որ 100 տոկոսով  արտանետումների զրոյական մակարդակ ապահովի:


Տանը մի շարք խելացի հնարքներ ու գաջեթներ են կիրառվել` այն իսկապես էկոլոգիական և շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու համար:  Այս նախագիծն իրականություն է դարձել Նորվեգիայի «Զրոյական արտանետումներով կառույցների հետազոտական կենտրոնի» և Snøhetta միջազգային ճարտարապետական ընկերության համատեղ ջանքերով:


Պատուհանները ևս այնպես են նախագծված, որ հնարավորինս շատ արևի լույս  ներթափանցի, ինչի շնորհիվ տունը տաք է մնում, մինչ ջերմափոխանակիչները ապահովում են  ծորակի ջրի տաքությունը:
Դիզայներները պնդում են, որ տունը ամեն տարի  19,200 կՎտժ էլեկտրաէներգիա կարտադրի իր արևային վահանակների շնորհիվ, մինչդեռ արևային կուտակիչները, որոնք օգտագործվում են  ջրի տաքացման համար, 4000 կՎտժ տարեկան  էներգիա կկուտակեն: Ընդհանուր հաշվարկով` այնքան էներգիա, որը կբավարարի թեյնիկը 185 000 անգամ եռացնելուն:


Կառույցը տարեկան 7,272 կՎտժ էներգիայի կարիք կունենա, ինչը հավասար է թեյնիկը 58 000 անգամ եռացնելուն: Տունը նաև սաունա և լողավազան ունի:

 


 

 

ZEB Pilot House

 

The house has been constructed from materials to make as little impact on the environment as possible

The outdoor dining area has been built with recycled wood to give it a cabin like feel which continues through out the house

The external dining area can be protected from the elements by a folding roof cover

The outdoor pool is heated using excess heat drawn from inside the house while the sauna (left) uses firewood

Snøhetta insists it has tried to use building materials that both make the house attractive and energy efficient

The house features an atrium that is designed to gather as much natural light as possible

 

Սեփական սաունայով և լողավազանով էկոլոգիական առանձնատունը անհրաժեշտից 3 անգամ ավելի շատ էներգիա է արտադրում (լուսանկարներ)