Facebook-ն ավելի լավ է հասկանում օգտատերերին, քան նրանց հարազատները

11:35 • 13.01.15

Facebook սոցիալական ցանցն օգտատերերին ավելի լավ է հասկանում, քան նրանց հարազատները, հաղորդում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնի է դարձել Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների հետազոտության արդյունքում:

 

Մասնագետները վերլուծել են սոցցանցի 17 հազար կամավոր օգտատերերի գործողությունները: Առաջին հերթին մասնագետները հետազոտել են, թե որ էջերին են օգտատերերը «հավանություն» տալիս: Բացի այդ՝ կամավորները պատասխանել են հոգեբանների պատրաստած անձնական հարցաթերթիկին:

 

Այնուհետև օգտատերերն առաջարկել են ընկերներին և բարեկամներին մասնակցել թեստին և որոշել իրենց հոգեբանական գծերը: Դրանից հետո հետազոտողները համեմատել են մարդկանց և մեքենաների տված գնահատականները, և պարզվել է, որ տեղեկության բավականաչափ ծավալի դեպքում համակարգչային մոդելն ավելի լավ է կատարում առաջադրանքը, քան քույրերը, եղբայրները, ծնողները և անգամ՝ օգտատերերի սիրելիները:

Facebook-ն ավելի լավ է հասկանում օգտատերերին, քան նրանց հարազատները