ԱՄՆ-ի զինված ուժերի հաշիվների կոտրումը չի հանգեցրել տվյալների արտահոսքի
«Կիբերխալիֆաթ» խմբավորման հաքերների կողմից ԱՄՆ-ի զինված ուժերի տվյալների բազայի կոտրումը չի հանգեցրել գաղտնի տվյալների արտահոսքի: Այդ մասին հայտարարել է երկրի կենտրոնական հրամանատարությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
«Սակայն մենք տեղեկացնում ենք իրավապահ մարմիններին անձնական տեղեկատվության հնարավոր արտահոսքի մասին, և կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ բոլոր անձանց, ում առնչվել է հաքերային հարձակումը, տվյալների անվտանգության շուտափույթ ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցները Twitter-ում հրապարակել են Զինված ուժերի տվյալների բազայից փաստաթղթեր: Դրանք կապված են ԿԺԴՀ-ի և Չինաստանի հետ:










