Jaguar-ը ցուցադրել է իր առաջին «ուլտրասպորտային» քրոսովերը (տեսանյութ)
Jaguar ընկերությունը Դեթրոյթի ավտոսրահի մեկնարկից մի քանի ժամ առաջ ներկայացրել է իր առաջին քրոսովերի անունը և ներկայացրել նորույթի թիզերը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` TopGear-ին հղումով, F-Pace անվանումն ստացած նորագույն մեքենան ստեղծվել է C-X17 կոնցեպտային մեքենայի ոճով:
Բացի այդ, այն կառուցվել է ալյումինե նոր նախագծով և համալրվել լիաքարշակ համակարգով, ինչպես նաև՝ Jaguar All Surface Progress Control ճանապարհային ծածկույթին հարմարվելու տեխնոլոգիայով:
Ընկերությունում նոր մոդելը ներկայացնում են որպես «ուլտրասպորտային» քրոսովեր` հակադրելով F-Pace-ը արտաճանապարհայինների ավանդույթներին:
Մեքենայի դինամիկան կապահովեն 2 լիտր ծավալով տուրբո բենզինային և Ingenium շարքի նոր դիզելային շարժիչները, ինչպես նաև՝ 3 լիտր ծավալով V6 տուրբոշարժիչը: Ավտոարտադրողը չի բացառում հետագայում նաև V8 շարժիչով զինված գերհզոր տարբերակի թողարկումը:












