Չինաստանում հսկայական «անմահության սունկ» է հայտնաբերվել (լուսանկարներ)
Չինաստանում հայտնաբերվել է 7.5 կգ-ոց լինչժի հսկայական սունկ, որն անվանում են նաև «անմահության սունկ», գրում է Обозреватель-ը։
Սունկը, որը հայտնի է նաև Ganoderma Lucidum անվանումով, օգտագործվում է չինական ավանդական բժշկության մեջ։
Համարվում է, որ այն կարող է երկարացնել կյանքը, դանդաղեցնել ծերացման գործընթացը, բարձրացնել իմունիտետը, իջեցնել արյան ճնշումը, նվազեցնել ալերգիայի նախանշանները, օգնել հազի և ասթմայի դեպքում, ինչպես նաև կարող է բուժել քաղցկեղը։
107 սմ տրամագծով սունկը, մասնագետների կարծիքով, կարելի է վաճառել 900 դոլարով։














