Ստեղծվել են smrtGRiPS հեծանիվների «խելացի» բռնակներ, որոնք ցույց են տալիս երթուղին և հեծանիվի գտնվելու վայրը (լուսանկարներ, տեսանյութ)
Indiegogo նորարարությունների համար նախատեսված դրամահավաքության կայքում հայտնվել են նոր smrtGRiPS կոչվող հեծանիվների բռնակները, որոնք համալրված են Bluetooth-ով, USB-ով, մարտկոցով և վիբրացիայի սարքով, գրում է 3dnews.ru-ն։
smrtGRiPS-ն իրենից ներկայացնում է հեծանիվի համար նախատեսված 15.8 մմ դիամետրով և 152 մմ երկարությամբ խողովականման սարք, որը կարողանում է ցույց տալ երթուղին և հայտնել հեծանիվի գտնելու վայրի մասին։
Երբ հեծանվորդը ցանկանում է ուղևորվել որևէ ուղղությամբ, ապա սարքը թրթռում է անում այն պահին, երբ անհրաժեշտ է լինում շրջում կատարել։
Այն աշխատում է iOS կամ Android համակարգերով աշխատող հեռախոսներով։
«Խելացի բռնակները» պաշտպանված են անձրևից և դիմացկուն են արևի ճառագայթների երկարատև ներգործության նկատմամբ, իսկ լիցքավորումը կարող է տևել մինչև 3 ամիս։
Սարքը պատվիրելու նախնական արժեքը կազմում է 59 դոլար։













