Թեհրանը երկու անգամ ավելի հին է, քան համարվում է. Ռուսաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)

17:02 • 13.01.15

Պարզվել է, որ Իրանի մայրաքաղաքը՝ Թեհրան քաղաքը, երկու անգամ ավելի հին է, քան համարվում է: Այդ մասին համացանցում իր բլոգում գրել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ «Թեհրանի շուկայի» հարավային կողմում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է մարդու կմախք, որը պատկանել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ հազարամյակին:

 

Մինչ այժմ Թեհրանում հայտնաբերված ամենահին գտածոն թվագրվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով, այսինքն՝ դրա տարիքը գնահատվել է երեք հազարամյակ: Նոր հայտնաբերված մարդու կմախքը Թեհրանը «ծերացրել» է ավելի քան երկու անգամ:

 

Թեհրանը երկու անգամ ավելի հին է, քան համարվում է. Ռուսաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)