Մինչև 2050 թվականը քաղցկեղը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել. ուսումնասիրություն

17:23 • 14.01.15

Լոնդոնի համալսարանական քոլեջի նոր ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը քաղցկեղը մինչև 80 տարեկան մարդկանց մահվան չի հանգեցնի, գրում է metro.co.uk-ը։

 

Քաղցկեղի բուժման շարունակական ջանքերը և առաջընթաց մեթոդները ենթադրում են, որ հիվանդությունը կարող է ավելի քիչ մարդկանց մոտ ի հայտ գալ ապագա մի քանի տասնամյակների ընթացքում։

 

Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսումնասիրողները գտնում են, որ դրա համար 50-ից 65 տարեկան մարդիկ պետք է ամեն օր փոքր չափաբաժիններով ասպիրին ընդունեն մեկ տասնամյակ շարունակ։

 

Դեղագործության և հանրային առողջության քաղաքականության դասախոս Դեյվիդ Թեյլորն ասել է, որ իրենք արդեն դիտարկել են, որ 1990-ից սկսած քաղցկեղով հիվանդ մարդկանց տոկոսը նվազել է 20 տոկոսով։

 

Նա նշել է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղն արդեն այնպիսի հիվանդություն դարձած կլինի, որը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել։

 

Դեղագործության և հանրային առողջության քաղաքականության դասախոս Դեյվիդ Թեյլորը

Մի շարք մասնագետներ գտնում են, որ ասպիրինի ապացուցված օգուտից բացի՝ նաև առկա է վնասակար կողմնակի ազդեցության ռիսկը, ինչպես, օրինակ, ստամոքսի արնահոսությունը և այլ բարդացումներ։

Մինչև 2050 թվականը քաղցկեղը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել. ուսումնասիրություն