3D տպիչով ստեղծել են լեգենդար սպորտային մեքենայի կրկնօրինակը (տեսանյութ)

19:11 • 14.01.15

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության  ազգային լաբորատորիաների աշխատակիցները ցուցադրել են բրիտանա-ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության լեգենդի` Shelby Cobra մոդելի 3D  տպիչի  օգնությամբ ստեղծման գործընթացը:


Ինչպես գրում է Корреспондент-ը` ScienceDaily-ին հղումով, 3D տպիչով ստեղծվել են 312 կգ  կշռող մասերը, միևնույն ժամանակ՝ մեքենայի ընդհանուր քաշը չի գերազանցում 625 կգ-ը: Ծրագրվածն իրականացնելու համար օգտագործվել է BAAM հզոր տպիչը:


Տպիչի յուրահատկությունն այն է, որ թույլ է տալիս համեմատաբար արագ տպել խոշոր և միաժամանակ թեթև մասերը: Ավտոմասերի ստեղծումն ու վերջնական հավաքումը 6 շաբաթ է տևել: 


Իրական Shelby Cobra-ն կառուցված է 20-րդ դարի ամենահայտնի մեքենաներից մեկի` AC Cobra մոդելի հիման վրա:  Cobra մոդելի մեքենաները նաև հայտնի են երկարամյա սպորտային կարիերայով: Դա այնքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ սպորտային մեքենան 298 կմ ժամ արագություն էր հավաքում և ժամանակին ռեկորդ է սահմանել փողոցային մեքենաների շրջանում:


 

На 3D-принтере распечатали легендарный спорткар

3D տպիչով ստեղծել են լեգենդար սպորտային մեքենայի կրկնօրինակը (տեսանյութ)