Կասաբլանկայում «Սաուրոնի աշտարակը» կդառնա Աֆրիկայի ամենաբարձր շինությունը

10:27 • 14.01.15

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում պատրաստվում են կառուցել երկնաքեր, որը նման է լինելու «Մատանիների տիրակալը» ֆիլմից Սաուրոնի աշտարակին։ Շինությունը կարող է դառնալ ամենաբարձրն աֆրիկյան մայրցամաքում, գրում է Газета-ն։

 

Աշտարակի շինարարությունը կսկսվի 2015-ի ընթացքում։ Հունիսին մասնագետները կսկսեն զննել տարածքը, այնուհետև 6-9 ամիսների ընթացքում կմշակվի նախագիծը, իսկ հենց շինարարությունը կտևի ևս 2.5-3 տարի։

 

Հաղորդվում է, որ 115-հարկանի շենքի բարձրությունը կլինի 540 մ, ինչը խորհրդանշում է մայրցամաքի 54 երկրները։ Շինարարությամբ կզբաղվի Դուբայից Middle East Development LLC ընկերությունը՝ ֆրանսիական Valode & Pistre ճարտարապետական բյուրոյի հետ համատեղ։

 

Այժմ Աֆրիկայի ամենաբարձր շենքը 223 մ-ոց «Կարլտոն-կենտրոն» երկնաքերն է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգում։

Կասաբլանկայում «Սաուրոնի աշտարակը» կդառնա Աֆրիկայի ամենաբարձր շինությունը